Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցած մնալը կօգնի գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարում

Քաղցած մնալը կօգնի գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարում

 

Հարավ-Կալիֆոռնիական համալսարանի (USC) գիտնականների նոր հետազոտությունն առաջին անգամ ցույց է տվել, որ քաղցած մնալը մեծացնում է ռադիոթերապիայի արդյունավետությունը քաղցկեղի բուժման ժամանակ` երկարացնելով կյանքի սպասելի շարունակականությունը գլխուղեղի ուռուցք ունեցող մկների մոտ:

 

USC-ի պրոֆեսոր Վալտեր Լոնգոյի նախորդ աշխատանքները ցույց են տվել, որ քաղցած մնալու կարճ ժամանակահատվածներում պաշտպանում են առողջ բջիջները, միաժամանակ քաղցկեղով հիվանդ բջիջները քիմիոթերապիայի նկատմամբ ավելի խոցելի դարձնելով։ Այս մասին գրում է Global Science-ը:

 

Լոնգոն և նրա գործընկերները հետազոտել են քաղցած մնալու, ռադիոթերապիայի ու գլխուղեղի քաղցկեղի բուժման ժամանակ նշանակվող «Թեմոզոլոմիդ» կոչվեղ դեղամիջոցի համադրությունը:

 

Նրանք հայտնաբերել են, որ չսնվելու կարճ ժամանակահատվածը` ամեն անգամ 48 ժամից ոչ ավել, բարելավել է ուռուցքի բուժման համար կիրառվող ռադիո և քիմիոթերապիաների արդյունավետությունը: Քաղցած մնացած և ճառագայթ ընդունած մկների շրջանում երկու անգամ մեծացել է ողջ մնացածների թիվը` համեմատած այն մկների հետ, որոնք միայն ճառագայթ են ընդունել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ